-
16.11.2012|
12:45
Անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը կարևոր առանձնահատկություն ունի` նախկին նախագահները ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ քաղաքականությունից և անցնել «վաստակած» հանգստի: Այս առանձնահատկությունը բնորոշ է այն երկրներին, որոնց քաղաքական համակարգը գտնվում է կայացման ճանապարհին, ասել կուզի` նախկինը ներկա դարձնելու իրավիճակը խոսում է քաղաքական լճացման մասին:
-
09.11.2012|
12:23
Ֆրիդրիխ Նիցշեն ասում է, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Այս եզրահանգումը լրջագույն գաղափարական նրբերանգներ ունի, քանզի սրանից բխում է նաև, որ ամեն ժողովուրդ արժանի է նաև իր ընդդիմությանը:
-
09.11.2012|
12:06
Էս ինչ դժգոհ (պապս կասեր` «անմարիֆաթ») ժողովուրդ ենք։ Հատկապես ժողովրդի խորհրդային մասը, որը հասակ առավ պիոներական ախմախ տողաններում և կոմերիտական տխմար շքերթներում, ողջ գիտակցական կյանքն էլ վայելեց ահասարսուռ խորհրդային դեֆիցիտը։ Գլուխը քարը, թող երանի տան տողաններին ու հինգկոպեկանոց պոնչիկին։
-
06.11.2012|
12:00
Երբ կարդում էի ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի հարցազրույցը «Ընտրական ախտի...» մասին, անկախ ինձնից, փորձում էի հասկանալ նրա հոգեբանությունը:
-
05.11.2012|
15:19
Օր մը, որ սկսվեցավ տարբերվել սովորական օրերեն, ես հասկցա, որ արտակարգ իրավիճակ մը պիտի ըլլա ինձի համար և ես կորուստներ պիտի ունենամ և անշուշտ ատոր փոխարեն ալ փորձառություն պիտի ունենամ:
-
28.10.2012|
13:30
Վերջերս զուտ զբոսաշրջության նպատակով եվրոպական ուղևորությանս ընթացքում ակամայից ծնված այս ակնարկը յուրովի հայացք է արևելաեվրոպական երկրների վրա սոցիալիզմի թողած հետքին, և մտորումների ու զուգահեռներ անցկացնելու առիթ է տվել:
-
27.10.2012|
13:09
«Ես տեսնում եմ, որ հնարավոր է քաղաքական այս երկու խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»,- անցյալ շաբաթ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն արեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
-
26.10.2012|
12:30
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր և 2013-ի նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու Վարդան Օսկանյանը քաղաքական հայտարարություններ անելու, իշխանությանը քննադատելու և հանրության հետ իր մտքերով անկեղծանալու լավագույն հարթակն ընտրել է Facebook սոցիալական ցանցի տիրույթը, որտեղ պաշտոնաթող դիվանագետը ժամանակ առ ժամանակ գրառումներ է կատարում` այս ամենը վերածելով քաղաքական «բլոկբասթերի»:
-
26.10.2012|
12:23
Չգիտես, թե ինչ անվանես այն տարածքը, որով անցնում ես մինչև Աղթամար կղզի հասնելը. ուղղակի Թուրքիա ասելը հայերիս համար հոգեբանորեն շատ դժվար է, սխալ է նաև Արևմտյան Հայաստան անվանելը, քանի որ ճանապարհի զգալի մասը նախկին պատմական Կարսի նահանգով է անցնում, որը ոչ մի կերպ Արևմտյան Հայաստան չէ:
-
26.10.2012|
11:59
Կիտրոնը լիմոնն է, ոչ ավելի, ոչ էլ պակաս։ Բարկօղին, ո՛չ, տիարք մականունակիրներ, բնավ օղու բարկացած տեսակը չէ (ասենք` «յաթրջին»)։ Բարկօղին կոնյակն է։
follow">Մշակույթ
Մարզական
Կենսակերպ
Տեսանյութ
Այլ